03/12/2021 09:42
«Ժողովուրդ». Այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ՝ Մհեր Գրիգորյանը և Սուրեն Պապիկյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը հիմնականում խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնք հայտնել են, որ պետք է որոշ կետերի հետ կապված միասնական որոշում կայացնեն, որպեսզի Մհեր Գրիգորյանն առաջիկայում դրանք ներկայացնի ստեղծված հանձնաժողովին: Ներկաները տպավորություն են ստացել, որ կրկին փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որի վերաբերյալ բովանդակային պատկերացում և քննարկում չկա։
Մեր տեղեկություններով՝ այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ ենթադրաբար Մհեր Գրիգորյանը և Սուրեն Պապիկյանը։ Տպավորություն է, որ կապիտուլյացիոն իներցիան և մեր երկրի տարածքների շարունակական հանձնումը չի դադարել, սակայն այլևս այդ գործընթացը՝ պատասխանատվության մեծ բաժնով, չի պտտվի մեկ կերպարի շուրջ՝ ի դեմս Փաշինյանի, այլ կլինի բազմավեկտոր, ինչն ավելի լղոզված պատկեր կստեղծի՝ հօգուտ գործող իշխանության։
Սրան զուգահեռ, նշենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չի հաջողվում Ադրբեջանի հետ ձեռք բերել պայմանավորվածություն փաստաթղթի վերաբերյալ, և այս հայտարարությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցության արտահերթ նիստը մտահոգիչ էր»: