03/12/2021 19:55
«Fitch Ratings» գործակալությունն իջեցրել է Թուրքիայի վարկանիշը
Ամերիկյան «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը։ Նախկին «BB» մակարդակի փոխարեն այժմ Թուրքիայի վարկունակությունը գնահատվել է «BB-» կատեգորիայում, իսկ վարկունակության գնահատականի կանխատեսումը վերանայումուց հետո բացասական է արձանագրվել։
Գործակալության փետրվարի 19-ի զեկույցում կանխատեսվել էր, որ վարկունակության գնահատականը բացասականից անցում կկատարի կայուն կատեգորիայի։
Կանխատեսումների փոփոխության պատճառ է նշվում «վստահության կորուստը, որը առաջացել է դրամական միջոցների վաղաժամ թուլացումից»։
Որպես հիմնավորում «Fitch»-ը նշել է Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ դրամավարկային քաղաքականության թուլացման հանգամանքը և տոկոսադրույքների՝ ավելի շատ նվազեցման սպասելիքները։
Կառույցը կանխատեսում է, որ 2023 թվականի նախագահական ընտրությունները կազդեն տնտեսական քաղաքականության կառավարման վրա։
Ըստ այդմ՝ ավելի վաղ Թուրքիայի համար 2021 թվականին կանխատեսված 9․2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը փոխարինվել է 10․5 տոկոս կանխատեսմամբ։ Իսկ 2022 թվականի տնտեսական աճի կանխատեսման գնահատականը 3.5 տոկոսից հասցվել է 3.6 տոկոսի։
Գործակալությունը տարեվերջին Թուրքիայի համար 25 տոկոս գնաճ է կանխատեսել։