03/12/2021 20:25
ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտների հոսքը դեպի Ռուսաստան եռակի ավելացել է․ ԵՏՀ ներկայացուցիչ
ԵԱՏՄ երկրներից դեպի Ռուսաստան աշխատանքային միգրանտների հոսքը 2021 թվականին, 2020 թվականի համեմատությամբ, եռակի ավելացել է, հայտարարել է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։
«Չնայած 2020 թվականին սահմանափակող միջոցառումներ կիրառվեցին, բայց ԵԱՏՄ երկրներից դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիան ավելացել է։ Կարելի է ասել, որ այն եռակի գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը, նույնիսկ համավարակին նախորդած ժամանակաշրջանի՝ 2019 թվականի համեմատությամբ, միգրանտների հոսքը կրկնակի ավելին է»,- ասել է նա։
Օմուրբեկովան նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները միգրանտների վերաբերյալ տվյալները ԵՏՀ ուղարկելիս՝ չեն նշում նրանց գործունեության բնույթը, բայց ԵՏՀ-ն նախատեսում է մինչև 2025 թվականը ընդլայնել վիճակագրական ցուցանիշները։ Մինչ այդ նախատեսվում է հաշվառել ԵԱՏՄ անդամ երկրներից ՌԴ եկած աշխատանքային միգրանտների աշխավարձն ու հստակեցնել նրանց գործունեության ոլորտները։