03/12/2021 13:16
Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին
ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաղորդել է, որ դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և, ըստ արդյունքների, ընթացքը որոշելու հանձնարարությամբ:
44-օրյա պատերազմի օրերին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բաբայանը վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների բավականին ուշագրավ տեղեկություններ է փոխանցել:
Ըստ Բաբայանի՝ զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները։