04/12/2021 14:53
Ադրբեջանը Թուրքիայից ամենաշատ զենք գնած երկրներից երկրորդն է
2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Ադրբեջանը ամենաշատ թուրքական զենք գնած երկրորդ երկիրն է, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրք արտահանողների ասամբլեայի» տվյալներով՝ հունվար-նոյեմբերին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 39,7%-ով՝ մինչև 2 մլրդ 739,974 մլն դոլար։
2021 թվականի հունվար-նոյեմբերին հիմնական գնորդը եղել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 32,615 մլն դոլարով (50,2 տոկոս աճ)», - նշում է գործակալությունը։
Ադրբեջանը երկրորդ տեղում է. հունվար-նոյեմբերին Ադրբեջանը Թուրքիայից 192,126 մլն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 24,8%-ով պակաս է` նախորդ տարվա համեմատ։
Հաջորդում են Քաթարը՝ 180,544 մլն դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 161,373 մլն դոլար, և Գերմանիան՝ 142,816 մլն դոլար։