04/12/2021 10:27
Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ
Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից», - ասել է Հունանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն հայտարարել էր, որ Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։