04/12/2021 20:47
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ցավում են, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել համատեղ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։
Համանախագահները պատրաստակամություն են հայտնել կազմակերպել նման հանդիպում, երբ հանգամանքները թույլ տան շարունակել սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները։