04/12/2021 11:10
Հայաստանում մեկ օրում մահացել է 27 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 նոր դեպք
Դեկտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 396 դեպք, որոնցից 320 439-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 834 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 7438 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 նոր դեպք: Ունենք 963 առողջացած, 25 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7669 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1454 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 27 կորոնավարակակիր: