06/12/2021 11:03
Հայաստանում մեկ օրում մահացել է 9 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք
Դեկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340818 դեպք, որոնցից 321884-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9787 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 3308 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Ունենք 778 առողջացած, 8 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7691 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1456 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 9 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2405279 թեստավորում: