06/12/2021 13:59
Երրորդ՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար կարող են դիմել և ստանալ ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն այսօր հայտարարեցին, որ Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ։
« «Սպուտնիկ Լայթը» լինելու է մեր պատվաստանյութերի մեջ և մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը։ Այլ պատվաստանյութերով պատվաստված քաղաքացիները կարող են դիմել և որպես խթանիչ դեղաչափ ստանալ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը», - ասաց նախարարը։
Նշենք, որ պատվաստանյութը ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի անվճար։