![Արցախում ժամկետային զինծառայող է մահացել](https://www.aysor.am/news_images/635/1902293_1/jef.thumb.jpg)
06/12/2021 00:26
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել
Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: