06/12/2021 14:25
Կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկող հիվանդանոցները կվերապրոֆիլավորվեն և կանցնեն իրենց ընթացիկ սպասարկման ոլորտներին. Նախարար
Կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման իրենց հերթին սպասող քաղաքացիներ վաղուց արդեն չունենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին հետ ենք պրոֆիլավորում մեր հիվանդանոցները մարզերում և Երևանում։ Հիվանդանոցներն անցնում են իրենց ընթացիկ սպասարկման ոլորտներին», - նշեց Ավանեսյանը:
Նախարարն ասաց, թե հնարավորինս արագ պետք է վերապրոֆիլավորվեն հիվանդանոցները, որպեսզի այլ հիվանդությունները ևս ճիշտ ժամանակին սպասարկվեն։