07/12/2021 15:27
«Վարչության պետերի մակարդակով է ներկայությունը». ընդդիմությունը բոյկոտել է գերիների հարցով փակ նիստը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց իր իսկ առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, թե իրենք առաջարկել էին, որ գերիների հարազատներից առնվազն 15 հոգի պետք է նիստին ներկա լինի:
«Մենք պահանջել էինք, որ նիստին ներկայանա Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության նախարարը, բայց նրանցից որևէ մեկը ներկա չէր նիստին, ավելին, գրեթե վարչության պետերի մակարդակով էր ներկայությունը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, թե իրենք լքել են փակ նիստը, քանի որ վարչության պետերի մակարդակով ներկայացածները չէին կարող պատասխան տալ իրենց հարցերին: