07/12/2021 11:04
Հայաստանում մեկ օրում մահացել է 28 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք
Դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341058 դեպք, որոնցից 322406-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9477 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6006 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 522 առողջացած, 27 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7718 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1457 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 28 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2411285 թեստավորում: