08/12/2021 09:35
«Հրապարակ». ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով և նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում և խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։ Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը։
Մասնավորապես, իշխող կուսակցությանը չեն այլևս Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի, Տաթև համայնքները, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքը, Արարատում՝ Մասիս քաղաքը, անորոշ է Վեդու հարցը։ Իշխանությունը չկարողացավ զավթել ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում իշխանությունը։ ՔՊ-ն չհաղթեց Ապարանում։ Իսկ առաջիկայում էլ ձևավորվելիք կոալիցիաների հետևանքով թերևս ՔՊ-ական չեն լինի նաև Նոյեմբերյանը, Թալինը, Եղվարդը, Նոր Հաճնը, Ախուրյանը, Ամասիան, Վարդենիսը»։