08/12/2021 11:26
«Ամուլսարի հանքը գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ». պարզաբանում է նախարարը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետքրքրվեց` բյուջեում «եթե-ի մակարդակով» կա՞ կանխատեսում Ամուլսարի հետ կապված:
«Ուզում եմ ինձ հստակ ներկայացնեք կառավարության դիրքորոշումը՝ ո՞րն է կառավարության մոտեցումն Ամուլսարի հանքի հետ կապված, հանքը գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ», - հետաքրքրվեց պատգամավորը:
Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, թե «Պետական բյուջեի մասին» օրենքում ներկայացրել են որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի:
«Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատված դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը», - պարզաբանեց Ֆինանսների նախարարը: