09/12/2021 09:45
Բաքուն հայտնել է Հայաստանից կրակի հետևանքով զինծառայողի մահվան մասին
Դեկտեմբերի 8-ին Քելբաջարի ուղղությամբ հայկական զինուժի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանական զինուժի զինծառայող է մահացել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի գիշերը, սպանվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։