09/12/2021 22:56
Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ը ձերբակալված են, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում», - նշեց Թադևոսյանը։
Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Հիշեցնենք, ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 16-ին։
Նրանք են.
Երիմյան Նարեկ Վոլոդյայի,
Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,
Հակոբյան Գևորգ Արայիկի,
Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,
Սարգսյան Հարութ Արամայիսի,
Մանասյան Արտյոմ Սուրենի,
Ավետիսյան Էրիկ Հունանի,
Թևոսյան Արման Արթուրի,
Հակոբյան Տիգրան Արմենի։