09/12/2021 19:01
Երկու հայ զինծառայող է վիրավորվել ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։