09/12/2021 14:45
Արմավիրում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` մինչև 433 հազար դրամ միջին աշխատավարձով
Գործադիրը թույլատրել է մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվել նաև «Արևի սքինքեր» ՓԲԸ-ին: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության համար:
Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին՝ Արմավիրի մարզում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ` մինչև 433,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ, ԵՄ և այլ երկրներ:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.3 մլն դրամ: