09/12/2021 18:55
Սահմանադրական դատարանի որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի
Սահմանադրական դատարանի որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի, գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով, հենց այս պահին պատրաստվում է ներկայացնել դատարանին միջնորդություն անհապահ դատական նիստ հրավիրելու և Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։