09/12/2021 11:49
Խորհրդարանն ընդունեց 2022-ի պետբյուջեն. դեֆիցիտը կկազմի 236,2 մլրդ դրամ
Խորհրդարանն այսօր ընդունեց Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 947,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 184 մլրդ դրամ։ Պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 236,2 մլրդ դրամի մակարդակում։
Նախատեսվում է ապահովել ՀՆԱ-ի աճը 7 տոկոսի չափով։
Նախատեսվում է, որ պետական պարտքի չափը 2022 թվականի վերջին կհասնի 4 տրլն 741 մլրդ դրամ (2022թ. ՀՆԱ-ի 60,2%-ը)։ Արտաքին պարտքը կկազմի ընդհանուր պետական պարտքի 69%-ը, ներքին պարտքը՝ 31%-ը։