09/12/2021 15:40
Սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել Հայաստան. Պաշտպանության փոխնախարար
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքում է, թե սահմանագծման ու սահմանազատման համար Մոսկվայից խումբ է ժամանել Հայաստան։
«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրնեը քննարկելու, մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։
Թե ինչու է սահմանին պարբերաբար իրավիճակը լարվում, Սարգսյանն արձագանքեց. «Չշտված բազմաթիվ հարցեր կան ու անընդհատ փորձելու են օգտվել այս իրավիճակից, որովհետև խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը»։
Նա ասաց, թե անընդհատ փորձում է խուսափել սահմանի ու սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանել, բայց պետք է հասկանալ, որ դրանք նուրբ հարցեր են, պետք է բավարարվել պաշտոնական լրահոսով։