09/12/2021 11:05
Հայաստանում մեկ օրում մահացել է 19 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք
Դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 768 դեպք, որոնցից 323 016-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9541 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 7741 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք: Ունենք 202 առողջացած,19 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7747 մահվան դեպք է արձանագրվել:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1464 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 19 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 427 511 թեստավորում: