10/12/2021 15:47
Արմեն Չարչյանն ազատ արձակվեց (Տեսանյութ)
Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։
Չարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցով։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։
Հիշեցնենք՝ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը։
«Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներներին խայտառակ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն», - գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։