10/12/2021 16:50
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնենք՝ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը։
«Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներներին խայտառակ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն», - գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Այսօր ազատ արձակվեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը։