10/12/2021 15:29
Սահմանին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է. ՊՆ
Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններով ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։