10/12/2021 12:12
Ոստիկաններն ԱԳՆ շենքից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» ակցիայի բոլոր մասնակիցներին (Տեսանյութ)
Ոստիկաններն արտաքին գործերի նախարարության շենքից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին։
Մինչ ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը պահանջում էր, որ ԱԳՆ շենքից քաղաքացիներին դուրս հրավիրող ոստիկանը ներկայանա, ոստիկանները բերման ենթարկեցին Նաիրի Հոխիկյանին, ապա՝ մնացած անդամներին։
Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում նախարարության ներկայացուցչի հետ։
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո վերջիններս համոզվել էին, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նախագահ Արմեն Սարգսյանն ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայացնել։
«Այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին», - լրագրողներին ասել էր Արա Զոհրաբյանը։