10/12/2021 18:50
Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 501 դրամի
Հայաստանյան բանկերում, ըստ rate.am կայքի տվյալների, արտարժույթն ունի հետևյալ փոխարժեքը.
Դոլարի առքի նվազագույն գինը 490 դրամ է, վաճառքինը՝ 497.50։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 501 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 550 դրամով, վաճառվում՝ 563 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 572 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.59 դրամ է, վաճառքինը՝ 6.83։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7 դրամ է։