10/12/2021 11:23
Հայաստանում մեկ օրում մահացել է 28 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 նոր դեպք
Դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 115 դեպք, որոնցից 324 224-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8652 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6416 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 նոր դեպք: Ունենք 1208 առողջացած, 20 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7767 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1472 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 28 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2433927 թեստավորում: