11/12/2021 10:22
Դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 42 անձ. երեկ մեկ դատապարտյալ է մահացել
Կորոնավիրուսով պայմանավորված` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում մինչ այսօր հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ, այս մասին հաղորդում են Արդարադատության նախարարությունից:
Փաստացի բուժում է ստանում 42 անձ:
«Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում երեկ գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։
Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում: