13/12/2021 22:39
Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար և չարտերային ավիահաղորդակցություն կհաստատեն. Չավուշօղլու
Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով փոխադարձաբար կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նա հավելել է, որ չարտերային թռիչքներ են բացվելու նաև Երևանի հետ։