13/12/2021 17:00
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ավելի շատ պատվաստվել են տղամարդիկ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների կեսից ավելին տղամարդիկ են. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացած անձանց 45,9 տոկոսը կանայք են, 54,1 տոկոսը՝ տղամարդիկ. երկրորդ դեղաչափ ստացածների 45,1 տոկոսն են կանայք, 54,9 տոկոսը՝ տղամարդիկ:
Ամենաշատը պատվաստվել են 35-64 տարեկան անձինք: Առաջին դեղաչափ ստացածների 58,2 տոկոսը 35-64 տարիքի քաղաքացիներ են, 27,2 տոկոսը՝ 18-34 տարեկանները, 14,5 տոկոսը՝ 65 տարեկանից բարձր քաղաքացիները. 12-17 տարեկան պատվաստված երեխաները կազմում են 0,1 տոկոս։
Երկրորդ դեղաչափ ստացած քաղաքացիների 60,5 տոկոսը 35-64 տարեկան անձինք են, 24,29 տոկոսը՝ 18-34 տարեկան անձինք, 15,2 տոկոսը՝ 65 տարեկանից բարձր անձինք, 0,01 տոկոս էլ՝ 2-17 տարեկան երեխաները։