14/12/2021 12:54
Նարեկ Սամսոնյանը հրավիրել էր հարցաքննության, պատրաստվում էր գնալ, բայց խայտառակ ու ցուցադրական ձևով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար. Մելիքյան
Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն:
«Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։
Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։
Այսօր ժամը 11:25-ի սահմաններում Սամսոնյանը տնից դուրս է գալիս, որ ուղևորվի քննչական։
Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։
Սա է ողջ պատմությունը։ Դեռ ոստիկանությունում ենք։ Խուզարկություն են անում (անհասկանալի է՝ ինչ են փնտրում), որ հանձնեն քննիչին», - գրել է Մելիքյանը: