14/12/2021 17:45
1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված չէ. Անահիտ Ավանեսյան
Հայաստանում 7266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված չէ, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի ներկայացրած վիճակագրության՝ պատվաստված չէ 1595 հոսպիտալացվածների 95,3%-ը։
«182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված չէ»,-նշել է Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 161 նոր դեպք. մահացել է 29 մարդ։