15/12/2021 22:10
Թուրքիան հայտնել է՝ ով կլինի իր հատուկ ներկայացուցիչը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ կնշանակվի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում մեր երկրի նախկին դեսպան Սերդար Կիլիչը»,- ասել է Չավուշօղլուն՝ ТРТ հեռուստաալիքի եթերում։