15/12/2021 11:13
Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը չեղարկվել է
«Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը՝ Երևան-Մոսկվա ուղղությամբ, չեղարկվել է։
Թռիչքը նախատեսված էր այսօր առավոտյան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն համակարգում նշված է, որ այն չեղարկվել է։
Թե որն է պատճառը, «Flyone Armenia» ընկերությունը դեռ որևէ պարզաբանում չի տվել։
Նշենք, որ «Flyone Armenia» ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։