15/12/2021 11:35
Ալիև. Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է. կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և հստակ. Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում. Մենք հաղթել ենք պատերազմում, մենք ենք հաղթողը, և այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման կամ նման այլ բանի վերադարձ չկա», - ասել է Ալիևը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանը պետք է զերծ մնա թշնամական գործողություններից և աշխատի խաղաղության պայմանագրի վրա։