15/12/2021 15:08
Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, Aysor.am-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։
«Ազդարար» համակարգում համապատասխան ծանուցում էր հրապարակվել՝ Սեյրան Օհանյանին ու նրան փոխկապակցված անձանց հրավիրելու Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով:
«Սեյրան Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը», - նշեցին դատախազությունից։