15/12/2021 12:48
Կա հավաքական կամք՝ թույլ չտալու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացնելու միջանցքի գաղափարը. Օհանյան (Տեսանյութ)
Ադրբեջանի իշխանությունները, Ադրբեջանի միապետ Ալիևը շարունակում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ըստ Օհանյանի` որևէ կերպ չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման գաղափարը Լաչինի միջանցքի հետ:
«Սահմանազատման ու սահմանագծման թեմայով քննարկումներն ուղղված են դրան: Ժողովրդի մեջ գոյություն ունի հավաքական կամք` թույլ չտալու միջանցքի գաղափարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացնելու», - նշեց նա:
Ընդդիմադիր պատգամավոի խոսքով` ապաշրջափակումը, առանց ստեղծված պայմանների, առանց ճշգրիտ ուսումնասիրությունների, մեծ վնաս է հասցնելու Հայաստանին ու Արցախին:
«Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստան խորը շրջափակման», - ընդգծեց Օհանյանը: