15/12/2021 13:02
Պետք չէ վախենալ ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, բայց ռիսկեր ու վտանգներ կան. Պաշտպանության նախկին նախարար
«Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատման ու սահմանագծման խնդիրներին, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի ու այդ գործընթացի իրականացման իր պայմաններն ունի», - ասաց նա:
Օհանյանը նշեց, թե տեսնելով այսօր Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունը` չի կարծում, որ պատրաստ են Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելուն:
«Պետք չէ վախենալ ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, եթե Ժիրայր Լիպարիտյանն ասում է, որ պետք չէ վախենալ, մենք վաղուց արդեն չենք վախենում ու նախորդ պատերազմի ժամանակ էլ չենք վախեցել, բայց ռիսկեր ու վտանգներ կան», - ասաց նա: