15/12/2021 06:14
Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում զրուցել են նաև առանց Շառլ Միշելի ներկայության
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում զրուցել են նաև առանց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդության։
«Այո, դա այդպես է», - ասել է Միշելը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե բանակցությունների ընթացքում նա իսկապե՞ս կարճ ժամանակով լքել է սենյակը, որպեսզի կողմերին խոսելու հնարավորություն տա։
«Նրանց համար կարևոր է ուղղակի խոսել միմյանց հետ», - նշել է Միշելը:
Նա նաև ասել է, որ ԵՄ-ն կձևավորի փորձագետների խումբ, որը կօգնի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրների լուծմանը։