15/12/2021 10:10
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատվել է ուղիղ կապ
Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապ է հաստատվել, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
ԵԽ նախագահը բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու ուղղությամբ։
«Կողմերն ընդունել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանն ու դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման հարցում», - նշված է ԵԽ նախագահի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում։