15/12/2021 21:00
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։
Գասպարյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը: 180 և 181 կգ-ը, որոնք պատվիրվել էին երկրորդ և երրորդ մոտեցման համար, Գասպարյանը չի կարողացել բարձրացնել։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արսեն Մարտիրոսյանը, պոկում վարժությունից հետո 4-րդ տեղով է ընթացել։ Մարտիրոսյանը ևս միայն առաջին մոտեցումն է հաջողությամբ ավարտել՝ պոկելով 170 կգ ծանրաձողը։
Ինչ վերաբերում է հրում վարժությանը, ապա այս վարժությունում մեր երկու ծանրորդներն էլ զրո են ստացել։ Գասպարյանը երեք մոտեցման արդյունքում չի կարողացել հրել 215 կգ կշռող ծանրաձողը, իսկ Արսեն Մարտիրոսյանը ձախողել է 210 կգ-ն: