15/12/2021 19:48
Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են տրանսպորտային միջանքների ներուժի բարձրացման հարցը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել ու քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ մտքեր են փոխանակվել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանով ու Վրաստանով անցնող տրանսպորտային միջանքների պոտենցիալի բարձրացումը՝ երկրների միջև բեռնափոխադրումների ծավալն ավելացնելու դեպքում։
Կողմերը քննարկել են նաև միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվող սակագների հարցը։