15/12/2021 19:08
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 5-րդ տեղը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Մինչեւ 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով (105 կգ և 125 կգ) ավարտել է մրցելույթները մրցաշարում՝ զբաղեցնելով մրցաշարում 5-րդ տեղը։
Մրցաշարի հաղթող է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Ալինա Մարուշչակը՝ 248 կգ արդյունքով։
Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ․ 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը։
Մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Նա 81 կգ քաշային կարգում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո է ստացել և չի կարողացել երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։
Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի A խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (163+207), զբաղեցրել է 8-րդ տեղը: Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշային կարգի B խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (165+205), զբաղեցրել է չորրորդ տեղը: