16/12/2021 12:00
Հայաստանի և Թուրքիայի ավիաընկերությունները դիմել են Անկարային՝ Երևան և Ստամբուլ թռիչքներ կատարելու թույլտվության համար
Թուրքիայում ուսումնասիրում են հայկական և թուրքական ավիաընկերությունների դիմումները՝ Ստամբուլի և Երևանի միջև թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն։
«Թուրքիայի և Հայաստանի ավիաընկերությունները դիմել են մեզ, որպեսզի թույլտվություն ստանան Երևանի և Ստամբուլի միջև թռիչքներ իրականացնել։ Հարցը դիտարկում է մեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունը և Տրանսպորտի նախարարությունը։ Սկզբունքորեն, մենք դրական ենք տրամադրված։ Իսկ թե որ ավիաընկերությունները թռիչքներ կկատարեն, այդ մասին կհայտարարենք մոտ օրերս», - ասել է Չավուշօղլուն լրագրողներին։