16/12/2021 09:53
«Հրապարակ». Իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը. Մամիկոն Ասլանյանին ուղղակի պատանդ են վերցրել, որ քաղաքապետ չընտրվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, Քննչական կոմիտեն նրան մեղադրում է «հողերի նշանակությունը փոխելու» մեջ և կարծում է, որ այդ «սարսափելի» հանցանքի համար դեկտեմբերի 5-ին, քաղաքի բնակիչների մոտ կեսի կողմից ընտրված մարդը պետք է բանտում լինի:
Մանավանդ` առաջիկա օրերին ավագանու նիստ է նախատեսված, եթե նա ազատության մեջ լինի, հնարավոր է կրկին քաղաքապետ ընտրվի, ինչն անչափ չեն ուզում գործող իշխանությունները, որոնք ակնհայտորեն կորցրել են իրականության զգացողությունը:
Բայց գուցե պետք է շնորհակալություն հայտնենք իշխանություններին, նման մարդասիրության համար` կարող էին ուղղակի սպանել մարդուն, որ քաղաքապետ չընտրվի: Այս դեպքում ուղղակի պատանդ են վերցրել: Օրենքի ու օրինականության վրա խաչ քաշելով` առևանգել են և պահում են կալանավայրում»։