2008-ին Թուրքիան գործ ուներ ոտքերի վրա ամուր կանգնած Հայաստանի հետ. ոչ թե թուրքական կողմն էր իր պայմանները թելադրում, այլ բանակցության էր գնում Երևանի առաջարկած հիմքով. Նալբանդյան

16/12/2021 16:19

2008-ին Թուրքիան գործ ուներ ոտքերի վրա ամուր կանգնած Հայաստանի հետ. ոչ թե թուրքական կողմն էր իր պայմանները թելադրում, այլ բանակցության էր գնում Երևանի առաջարկած հիմքով. Նալբանդյան


ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հոդված է հրապարկել «Sputnik Արմենիա» կայքում։

2008թ․-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրանք փակուղում էին գտնվում։ Պատճառներից մեկը թուրքական կողմի առաջ քաշած նախապայմաններն էին՝ հենց դրանք էին գրեթե անհնար դարձնում լուրջ բանակցությունների անցկացումը։ Որքան էլ տարօրինակ է, Հայաստանը նախապայմաններ չէր առաջադրում, թեև բոլոր հիմքերն ուներ դրա համար։ Մենք այդ քայլին չէինք գնում, բայց նաև չէինք կարող թույլ տալ, որ մյուս կողմը որևէ նախապայման ներկայացնի։ 2008թ.-ի սեպտեմբերին կողմերը պայմանավորվեցին գործընթացը սկսել առանց նախապայմանների։

Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան գործ ուներ ոտքերի վրա ամուր կանգնած ինքնիշխան Հայաստանի հետ, և ոչ թե թուրքական կողմն էր իր պայմանները թելադրում մեզ, այլ բանակցությունների էր գնում Երևանի առաջարկած հիմքով։ Եվ հենց այդ հիմքով ընթացան ինտենսիվ բանակցություններ, ու չնայած ամբողջ գործընթացի ժամանակ Անկարան բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ էր ստեղծում, այդուհանդերձ կողմերը հասան պայմանավորվածությունների։
2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները երկու արձանագրություն ստորագրեցին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման և կապերի զարգացման մասին: Ընդ որում` հայկական կողմի նախաձեռնությամբ և մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ի նշան լիակատար թափանցիկության, ստորագրումից վեց շաբաթ առաջ արձանագրությունների նախաստորագրված տեքստերը հրապարակվեցին, ինչն աննախադեպ էր միջազգային հարաբերություններում։ Եվ պարզ դարձավ, որ դրանցում չկա որևէ մի բան, որի մասին մերկապարանոց պնդումներ էին անում որոշ, հատկապես թուրքական լրատվամիջոցներ, և որոնք իբր պետք էր թաքցնել հասարակությունից։

Միջազգային հանրությունն իր աջակցությունը հայտնեց մեր նախաձեռնությանը` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Այդ աջակցությունը մենք զգում էինք նաև բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում, դրա վկայությունն էին միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարությունները:

Այդ մասին էր վկայում նաև այն, որ արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա էին Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը, Եվրոպայի խորհրդի Արտգործնախարարների կոմիտեի նախագահը։ Սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Անկարայի հայտարարությունները Երևանի հետ պատմական հաշտեցման իբր պատրաստակամության մասին իրականության հետ որևէ աղերս չունեն։

Նույնիսկ արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ թուրքական պատվիրակությունը փորձ արեց «մեկնաբանական» հայտարարության տեսքով հնչեցնել այն նախապայմանները, որոնք առաջ էր քաշում դեռևս բանակցային գործընթացի մեկնարկից առաջ։ Հենց այդ պատճառով էր, որ ստորագրման արարողությունը հետաձգվեց ավելի քան երկու ժամով։ Սակայն այդ փորձը ևս ձախողվեց հայկական կողմի հաստատուն դիրքորոշման շնորհիվ, որին աջակցեցին մեր միջազգային գործընկերները։

Արդյունքում արձանագրությունները ստորագրվեցին առանց արտաքին գործերի նախարարների բանավոր հայտարարությունների, որոնք նախատեսել էին արարողության կազմակերպիչները։ Ավելին` Ցյուրիխում ներկա բարձրաստիճան միջազգային ներկայացուցիչները ինչպես ստորագրման օրը, այնպես էլ հետագայում հանդես եկան հայտարարություններով, որ արձանագրությունները պետք է վավերացվեն և իրագործվեն առանց նախապայմանների։

Սակայն միջազգային հանրությունն ու Թուրքիան տարբեր լեզուներով էին խոսում։ Թուրքական կողմը փաստացի հրաժարվեց իր իսկ ստորագրած արձանագրությունների վավերացումից և իրականացումից` այդպիսով ոտնահարելով միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ «pacta sunt servanda» (պայմանագրերը պետք է կատարվեն)։

Ցյուրիխից հետո Անկարան կրկին անցավ նախապայմանների լեզվին, ինչը ոչ միայն չէր համապատասխանում ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն, այլև հակասում էր դրանց և կոպտորեն խախտում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թուրքական կողմը արձանագրությունների վավերացման պայմանների թվում առաջ քաշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ադրբեջանական կողմի մաքսիմալիստական պահանջներին համապատասխան, և շարունակեց աջակցել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի սադրիչ հայտարարություններին ու գործողություններին։
Միջազգային հանրության արձագանքը չուշացավ, և այն միանշանակ էր` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ, և այդպիսի փորձը երկու գործընթացի համար էլ վնասակար կլինի։

Տարիներ շարունակ Անկարայի բազմակի փորձերը` խցկվելու որպես միջնորդ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ևս հաջողությամբ չպսակվեցին, քանի որ միջազգային հանրությունը չաջակցեց թուրքական այդ նախաձեռնությանը:

Հայաստանն էլ իր հերթին հստակ դիրքորոշում ուներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միանշանակ և բացահայտորեն Ադրբեջանին պաշտպանող երկիրը, ի տարբերություն համանախագահ երկրների, չի կարող միջնորդի դերում հանդես գալ։ «Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավելի լավ կլինի, եթե նա ընդհանրապես չմիջամտի այդ գործընթացին և հնարավորինս հեռու մնա դրանից»։

Մյուս նախապայմանը, որին վերադարձավ թուրքական կողմը Ցյուրիխից հետո, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցումն էր։ Եվ այս առումով Անկարայի հույսերը ոչ միայն չարդարացան, այլև լիովին ձախողվեցին։ Հայաստանը թե՛ բանակցային գործընթացից առաջ, թե՛ սկզբում, թե՛ ընթացքում բազմիս հրապարակավ ընդգծել էր, որ երբեք կասկածի տակ չի դնի ինչպես Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա միջազգային ճանաչման կարևորությունը։

Այդ մասին ես՝ որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար, հայտարարել եմ նաև Ստամբուլում 2008թ.-ի նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ։ Այդ մասին մենք բազմիցս ասել ենք նաև հենց թուրքական կողմին մեր հանդիպումների ընթացքում։ Ակնհայտ էր, որ Անկարայի՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը որպես ցեղասպանության միջազգային ճանաչման հնարավոր խոչընդոտ օգտագործելու մտադրությունը հակառակ ազդեցություն է ունենալու։

Հայ-թուրքական բանակցությունների մեկնարկից հետո Թուրքիայում մի շարք ականավոր մտավորականներ հանդես եկան ցեղասպանության ճանաչման օգտին, հենց նրանք էլ նախաձեռնեցին հայ ժողովրդից «ներողություն խնդրելու արշավը»։ Հաշված շաբաթների ընթացքում 35 հազար մարդ ստորագրեց համապատասխան պահանջագրի տակ։ 2010թ.-ի ապրիլի 24-ին 95 տարվա մեջ առաջին անգամ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և թուրքական այլ քաղաքներում նշվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Թե՛ Ցյուրիխից առաջ, թե՛ հետո Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ինչպես եղել, այնպես էլ մնում էր Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Երևանի նախաձեռնությամբ միջազգային տարբեր հարթակներում ընդունվեցին մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ մի շարք բանաձևեր։
Մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսային բանաձևեր ընդունեց ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման վերաբերյալ, մեզ հետ միասին դրանց համահեղինակ դարձան տասնյակ երկրներ։ Հիմնվելով 2015 թ․-ի մարտին Հայաստանի առաջարկած և Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևի վրա՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օր։

60 երկրից բարձրաստիճան պատվիրակություններ ժամանեցին Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Թուրքիայի նախագահը հաշտեցման քայլ կատարելու ևս մեկ հնարավորություն բաց թողեց՝ հրաժարվելով այդ կապակցությամբ Երևան ժամանելուց, թեև Անկարայում ես նրան անձամբ էի հանձնել Հայաստանի նախագահի համապատասխան հրավերը:

Հայաստանում սկսեցին ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման միջազգային գլոբալ համաժողովներ անցկացվել։ Այդ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված տասնյակ հազարավոր միջոցառումներ կազմակերպվեցին։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու Անկարայի փորձերի ապարդյուն լինելու մասին էր վկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի զգալի՝ գրեթե կրկնակի աճը, ինչպես նաև ցեղասպանությունը ճանաչած միջազգային կազմակերպությունների թվի ավելացումը։ Ընդ որում` այդ գործընթացի անշրջելիության հստակ միտում նախանշվեց։

Այսպիսով, Թուրքիային չհաջողվեց իր պայմանները թելադրել հայկական կողմին։ Եվ ոչ թե Երևանը, այլ հենց Անկարան ի վիճակի չեղավ վավերացնել ստորագրված արձանագրությունները և կատարել միջազգային հանրության բարձր ներկայացուցիչների ներկայությամբ ստանձնած պարտավորությունները։

Հայաստանն ամենասկզբից ի վեր՝ կարգավորման գործընթացի նախաձեռնման, բանակցությունների, արձանագրությունների ստորագրման ընթացքում և դրանից հետո, հաստատակամորեն հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը` հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների։ Եվ գրեթե ողջ միջազգային հանրությունը մեր կողքին կանգնեց, ու պատահական չէ, որ նրա կողմից հայտարարվեց այն, ինչը հետագայում թևավոր արտահայտություն դարձավ. «Գնդակը Թուրքիայի դաշտում է։ Հայաստանն արեց իրենից կախված ամեն ինչ, և հիմա Թուրքիան պետք է անցնի ճանապարհի իր մասը»։
Սակայն Անկարան չկարողացավ անել դա։ Եվ երբ ավելի քան ութ տարի թուրքական կողմը չվավերացրեց արձանագրությունները, 2018թ․-ի մարտին Երևանը ստիպված եղավ չեղարկել դրանք։ Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի` մենք չպետք է թույլ տանք, որ չմտածված, անխոհեմ քայլերի պատճառով գնդակը հայտնվի խաղադաշտի մեր կողմում։

2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում թուրքական կողմն Ադրբեջանին անթաքույց ռազմական աջակցություն էր ցուցաբերում՝ փաստացի հանցակից դառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային, Անկարան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել և Հայաստանից «դրական ազդակներ» է սպասում դրանց լիարժեք կատարման պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում թուրքական պատկերացմամբ «կայուն խաղաղություն» հաստատելու համար։
Եթե ղարաբաղյան հակամարտությունը թուրք-ադրբեջանական տանդեմի մեկնաբանությամբ արդեն «լուծված է», ապա այժմ նրանց ջանքերն ուղղված են դրա, ինչպես և ընդհանուր առմամբ 2020թ․-ի պատերազմում տարած հաղթանակի ինստիտուցիոնալ ամրապնդմանը։

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից տարիներ շարունակ արված համատեղ հայտարարություններին, որ չի կարելի նոր պատերազմ թույլ տալ, որ այն չի լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այլ աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի ժողովուրդների համար և նոր բարդություններ կստեղծի, Անկարան ու Բաքուն ամենաթողության և անպատժելիության զգացումով փորձում են հիմնավորել և ապացուցել հակառակը։
Այն, ինչը նրանց հաջողվել է ստանալ ուժի կիրառմամբ, նրանք դիտարկում են որպես կատարված փաստ՝ «fait accompli», և կարծում են, որ հիմա Հայաստանը պետք է անցնի իրենց ներկա և հետագա պահանջների բավարարման ճանապարհի մնացած մասը՝ սպառնալով հակառակ դեպքում նորից ուժ կիրառել։

Անկարան միաժամանակ կարծում է, որ այսօր հնարավորություն է ստացել ջախջախելու հայկական գործոնը՝ որպես խոչընդոտ Հարավային Կովկասում իր դիրքերի հետագա խարսխավորմանը և առավել ամրապնդմանը` տարածաշրջանային խնդիրների լուծման գործում իր առաջատար դերի հաստատման համար։ Նույն նպատակով նա փորձում է վերակենդանացնել տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ինչ-որ ձևաչափ ստեղծելու իր հին մտահղացումը։

Ավելի լայն աշխարհաքաղաքական հավակնությունների նպատակ ունենալով` Անկարան տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում շարունակում է գրեթե վերջնագրի լեզվով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կմիացնի Նախիջևանի և ապա Թուրքիայի հետ։ Վերջերս Թուրքիայի նախագահի հրապարակված լուսանկարը` թուրքական հավակնությունների երևակայական վիրտուալ այսպես կոչված թուրքական աշխարհի քարտեզով, շատ խոսուն է։

Անկարան այսօր էլ շարունակում է անել ամեն հնարավոր բան, որպեսզի տորպեդահարի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցի շուրջ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերը։ Հաշտեցմանն ուղղված քայլերի անվան տակ Անկարան շարունակում է պատրանքներ տածել, թե կարող է նույնիսկ Հայաստանին ներքաշել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու գործին։

Կասկած չկա, որ այս ամենին կհետևեն նաև այլ պահանջներ։ Այսօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ամենաթողության զգացումն ու Անկարայի և Բաքվի անհագ ախորժակը կարող են հեռու գնացող խնդիրներ ստեղծել տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը