16/12/2021 12:51
Երկաթգծի՝ Հորադիզի հատվածի վերագործարկման համար 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու. Նախարար (Տեսանյութ)
Շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան տանող երկաթգիծը, լրագրողներին այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Երասխի մոտ, կարծեմ, մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավականին ծախսատար է», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ այդ հատվածում նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է։
«Այդտեղ այս պահին հստակ նախագիծ չունենք և չունենք նաև մոտավոր գնահատական։ Բայց կարծում եմ, որ մինչև 200 մլն դոլարի սահմանում կարող է լինել ներդրումը։ Ավելի խոշոր ներդրումը սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումն է։ Այդտեղ 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու, որպեսզի վերագործարկվի այդ հատվածը», - ասաց Վահան Քերոբյանը։